Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, հաղորդում է Կրեմլը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, խորհուրդը քննարկելու է իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, հավաքական անվտանգության համակարգերը արդիականացնելու հնարավորություններն ու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Երևանյան նիստում կազմակերպության նախագահությունը Հայաստանից կանցնի Բելառուսին: