Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Հովսեփյանին Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Հանրապետության նախագահի մեկ այլ հրամանագրով Վարդան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
Վարդան Հարությունյանը տնտեսագիտության թեկնածու է, մի շարք պաշտոններ է վարել «ՀայՌուսգազարդ»-ում,2014-ից առ այսօր հանդիսացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն, ընկերության Տնօրենների Խորհրդի և վարչության անդամ, ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: