Մատչելիության հղումներ

Վիգեն Սարգսյանը Վրաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ քննարկել է համագործակցության հարցեր


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին և ռազմական կցորդ, գնդապետ Պաատա Դևդարիանիին` Հայաստանի Հանրապետությունում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել ռազմական կցորդին երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության ընթացքում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու միջազգային իրադարձություններին առնչվող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG