ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես Ռուսաստանին մեղադրել է նախագահական քարոզարշավի ընթացքում Դեմոկրատական կուսակցության դեմ կիբերհարձակումներ իրականացնելու մեջ:
«Դատելով կիբերհարձակումների ծավալներից և հստակ քաղաքական ուղղվածությունից, կարելի է եզրակացնել, որ դրա կազմակերպման հետևում կանգնած են ռուսական իշխանության բարձրագույն ներկայացուցիչները»,- ասված է ԱՄՆ ներքին անվտանգության դեպարտամենտի և Ազգային հետախուզական վարչության համատեղ հայտարարության մեջ։
Փաստաթուղթը, սակայն, անմիջականորեն Ռուսաստանի կառավարության հասցեին մեղադրանքներ չի պարունակում։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս մեղադրանքներն անվանել է «անհեթեթություն»։