Մատչելիության հղումներ

Հայաստանը շահագրգռված է Քուվեյթի հետ ավելի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները


Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի նորանշանակ դեսպան Նաուաֆ Աբդուլազիզ Աբդուլլահ ալ Էնեզին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, ընդգծելով, որ Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբերությունները զարգանում են բնականոն հունով, և տարեցտարի ընդլայնվում է երկկողմ համագործակցության օրակարգը, նախագահը կարևորել է միջպետական երկխոսության շարունակական զարգացումը, որի համար, ըստ նրա, առկա են բոլոր նախադրյալները:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Քուվեյթի հետ ավելի ամրապնդելու և խորացնելու հարաբերությունները, որում, նախագահի համոզմամբ, մեծ դեր ունեն Հայաստանի և Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունները:

Դեսպան ալ Էնեզին վստահեցրել է, որ պաշտոնն ստանձնել է երկու երկրների միջև բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը կյանքի կոչելու պատրաստակամությամբ և Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր պատկերացումները փոխշահավետ մի շարք ոլորտներում հայ-քուվեյթյան համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG