Մատչելիության հղումներ

Դենվերը պաշտոնապես ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը


ԱՄՆ Կոլորադո նահանգի մայրաքաղաք Դենվերի քաղաքապետ Մայքլ Հենքոքը այսօր պաշտոնապես հայտարարել է, որ սեպտեմբերի 21-ը հանդիսանում է «հայկական երկու պետությունների՝ Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) անկախության օրը», հաղորդում է Արևմտյան տարածաշրջանի Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Քաղաքապետի հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ «Արցախը շարունակում է պատմական պայքարը՝ իր բնիկ հայկական ինքնությունը պաշտպանելու, միջնադարյան հուշարձանները պահպանելու և իր սահմանները պատերազմական հանցագործություններից զերծ պահելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG