Մատչելիության հղումներ

Բրայզա․ ԱՄՆ-ը և անձամբ Քերրին ձգտում են կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը


Մեթյու Բրայզա, արխիվ
Մեթյու Բրայզա, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն աջակցելու համար: Այս մասին ադրբեջանական «Վեստնիկ Կավկազա»-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան՝ այդպիսով հակադարձելով այն պնդումներին, թե Միացյալ Նահանգները կորցրել է հետաքրքրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միջնորդության հանդեպ:

Մասնավորապես մեկնաբանելով Ջոն Քերրիի՝ անցած շաբաթ Aspen վերլուծական ինստիտուտի և The Atlantic հանդեսի կազմակերպած համատեղ քննարկման ժամանակ հնչեցրած հայտարարությունը, որում Պետդեպարտամենտի ղեկավարը որպես անպտուղ բանակցությունների օրինակ հիշատակում էր հենց ղարաբաղյան հակամարտությունը, Բրայզան ասել է․ - «Պետքարտուղարությունում աշխատող նախկին գործընկերներս հաճախ ինձ ասում են, որ Քերրին ձգտում է օգտագործել իր բոլոր ուժերը Ղարաբաղում կարգավորման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG