Մատչելիության հղումներ

Դատարանը մերժեց Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը. նա կշարունակի մնալ ճաղերի հետևում


Վերաքննիչ դատարանը մերժեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանին՝ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Նշենք, որ Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների երթը։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Նույն մեղադրանքով կալանավորված «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, հիշեցնենք, գրավի դիմաց ազատ են արձակվել, մինչդեռ դատարանը արդեն երկու անգամ մերժել է Ղուկասյանին` գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG