Մատչելիության հղումներ

Հայաստանից մարդասիրական օգնությամբ առաջին ինքնաթիռը ժամանեց Սիրիա


«Հումանիտար օգնությամբ 1-ին օդանավը վայրեջք կատարեց Հմեյնիմ ավիբազայում։ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը տեղում է՝ այն ընդունելու համար», - տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական էջը Թվիթերում:

Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերում նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` հայաստանյան մարդասիրական օգնությունը Սիրիա տեղափոխելու համար:

Անցած շաբաթ արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը հաղորդել էր, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն:

Ավելի վաղ էլ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որով խորին մտահոգություն էր հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG