Այսօր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Դավիթ Վիրաբյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հայաստանի արտգործնախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ, հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հոկտեմբերին Երևանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի և կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները:
«Դավիթ Վիրաբյանը և Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել են ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առաջնայնություններին և դրանց իրագործման ընթացքին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը գոհունակություն է հայտնել կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նրա արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի կապակցությամբ` ընդգծելով նախագահության ընթացքում գրանցված արդյունքները», - մասնավորապես ասված է ԱԳՆ-ի հաղորդագրությունում: