Մատչելիության հղումներ

Փաշինյանը չի բացառում ՔՊ վարչության հրաժարականը


Նիկոլ Փաշինյանը չի բացառում «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության հրաժարականը: Կուսակցությունն այսօր երեկոյան նիստ է գումարելու: Հարցին հնարավո՞ր է արդյոք վարչության կազմի հրաժարական, Փաշինյանն արձագանքեց․ - «Հնարավոր է»:

«Նիստը դեռ տեղի չի ունեցել, բայց կարծում եմ՝ վարչությունը այսօր նիստ է անում հենց էդ տրամադրվածությամբ, որ, այո, էս իրավիճակի պատասխանատվությունը պետք է գործող վարչությունը վերցնի իր վրա, հրաժարական տա, ոչ թե հրաժարական տա, այլ առաջիկա մի ամսում հրավիրի արտահերթ համաժողով, որի ամենակարևոր հարցերից մեկը կլինի նոր վարչության ընտրությունը:

Փաշինյանը փոխանցեց, որ նման որոշում դեռ չէ, «բայց գիշերվանից քննարկումների մեջ ենք և կարծես վարչության տրամադրվածությունը հենց այդպիսին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG