Ըստ «Գանձասար» պարբերականի, այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի հայաշատ Նոր Գյուղ և Վիլլաներ թաղամասերը, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ։
Ըստ պարբերականի, Նոր Գյուղում գտնվող «Ազգ» պատսպարանի սաները, տեղափոխվել են ավելի ապահով վայրեր։
«Վայրկյաններ առաջ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծեց Վիլլաներ թաղամասը։ Սուրբ Աստվածածին եկեղեցու հարևանությամբ գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով հայեր են զոհվել, կան նաև վիրավորներ։ Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց», - փոխանցում է «Գանձասար»-ը։