Մատչելիության հղումներ

Մշակվել է 2017-ի հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Երևանում այսօր տեղի են ունեցել հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է Գերմանիայի դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությունը:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում ամփոփվել են այս տարվա երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017 թվականի հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

«Բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցությունների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց պատրաստակամությունը առավել զարգացնել համագործակցության դինամիկան», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG