Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության նախարարությունը տեղեկանում է, որ սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց:

Նախարարությունը հաղորդում է, որ Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացիր /40 կրակոց/:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն` խիստ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG