Չեխիայի իրավապահների պնդմամբ, հուլիսի 1-ին Պրահայի Զլիչին թաղամասի «Գլոբուս» հիպերմարկետի առջև տեղի ունեցած հրաձգություն հեղինակը Հայաստանի քաղաքացի Նորայր Ծատուրյանն է եղել: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Aroundprague-ը:
Քննության վարկածով, Ծատուրյանը սկսած հրաձգության հետևանքով վիրավորվել է 47-ամյա մի տղամարդ:
«Ոստիկանությունն ունի բավականաչափ ապացույցներ, որպեսզի Հայաստանի քաղաքացուն մեղադրի կատարվածի համար», - այս տեղեկությունը հաստատել է Պրահայի ոստիկանության մամուլի քարտուղար Անդրեա Զոուլովան:
Ծատուրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրան սպառնում է մինչև 18 տարվա ազատազրկում: