Ադրբեջանն ու Ռուսաստանն այսօր համաձայնագիր են ստորագրել Բաքվում ռուսական ուղղաթիռների նորոգման և սպասարկման կենտրոն բացելու մասին:
Նախատեսվում է, որ առաջիկայում այդ կենտրոնում նաև ռազմական ուղղաթիռներ կսպասարկվեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, թե պատրաստվում է հարյուրավոր անօդաչու սարքերի արտադրություն պատվիրել: