Արաբկիր և Քանաքեռ - Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր վճռեց երկու ամսով երկարաձգել հուլիսին ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը գրաված «Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանի, Պավել Մանուկյանի, Գագիկ Եղիազարյանի և Գառնիկ Հովսեփյանի կալանքը:
Պաշտպանների պնդմամբ՝ բոլոր դեպքերում էլ դատարանը հիմնվել է քննիչի միջնորդության վրա, որտեղ քննիչը կասկածներ է հայտնում, որ նրանք, գտնվելով ազատության մեջ, կխոչընդոտեն նախաքննությանը, կթաքնվեն նախաքննությունից:
Այսօր ողջ օրվա ընթացքում դատարանի շենքին հարակից տարածքում «Սասնա ծռեր» խմբի անդամների հարազատները, աջակիցները բողոքի ակցիաներ էին անցկացնում: