«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնից այսօր կրկին տեղափոխվեց «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Հիշեցնենք՝ Մանուկյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել սեպտեմբերի 8-ին՝ ոտքի երկրորդ և վերջնական վիրահատության համար: Վիրահատությունը հաջող է անցել: «Էրեբունի» բժշկական կենտրոնի անձնակազմը առաջիկայում կշարունակի նրան հսկողության տակ պահել նաև Դատապարտյալների հիվանդանոցում:
Հիշեցնենք՝ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է սահմանված կալանավորումը: