Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը կանխել է 47 հատ Samsung բջջային հեռախոսների ապօրինի ներմուծման փորձը


Լուսանկարը՝ ՊԵԿ-ի
Լուսանկարը՝ ՊԵԿ-ի

Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախաբացթողումային հսկողության վարչության (ՆՀՎ) աշխատակիցները այսօր Բագրատաշենի մաքսակետում զննման ենթարկելով Հայաստանի քաղաքացի Մ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված 47 հատ Samsung ապրանքանիշի բջջային հեռախոս:

«Ընթացիկ տարում սա բջջային հեռախոսների հետ կապված միակ դեպքը չէ. Բագրատաշենի մաքսակետում ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են տարբեր տեսակի շուրջ 700 բջջային հեռախոս՝ հիմնականում ավտոմեքենաների սրահներում պատրաստված թաքստոցներից», - ասված է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG