Մատչելիության հղումներ

Նախագահը փոխվարչապետ, նախարարներ, իր աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ է նշանակել


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետ, նախարարներ, նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ նշանակելու մասին:

Նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հրամանագրի համաձայն՝ Վաչե Գաբրիելյանը նշանակվել է Հայաստանի փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար: Այդ պաշտոնները, հիշեցնենք, նա զբաղեցնում էր նաև նախորդ կառավարության կազմում:

Մեկ այլ հրամանագրով Դավիթ Հարությունյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Նա ևս այդ պաշտոնը զբաղեցնում էր նախորդ կառավարության կազմում:

Նախագահի այլ հրամանագրերով՝ Աշոտ Մանուկյանը նշանակվել է էներգետիկայի և բնական պաշարների, Իգնատի Առաքելյանը՝ գյուղատնտեսության, Վահան Մարտիրոսյանը՝ տրանսպորտի և կապի, Վարդան Արամյանը՝ ֆինանսների նախարար: Այս անձինք նախորդ կառավարության կազմում չկային:

Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Վարդան Արամյանը ազատվել է Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, որում նշանակվել է Ալեքսան Հարությունյանը, որը, իր հերթին, ազատվել է Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում և Չիլիում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG