Մոտ երեք տասնյակ մարդ է տուժել անցած գիշեր Նյու Յորքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մանհեթենի Չելսի թաղամասում ինքնաշեն պայթուցիկ սարք է գործի դրվել:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոն հայտարարել է, որ «հավաքագրված առաջին ապացույցները վկայում են, որ տեղի ունեցածը կանխամտածված գործողություն էր: Այս պահին, սակայն, ապացույցներ չկան, որ կատարվածն առնչություններ ուներ ահաբեկչական կառույցների հետ», - նշել է Նյու Յորքի քաղաքապետը: