Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ակտիվացնեն ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հայտարարել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սիքյութան:
Անհեթեթ որակելով մամուլի հրապարակումները, թե Վաշինգտոնն աջակցում է հայկական կողմին, դիվանագետն ընդգծել է՝ Միացյալ Նահանգները աշխատում է երկու կողմերի հետ՝ տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համար: