Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը տեղափոխվել է Թել Ավիվի «Շեբա» բժշկական կենտրոն`անցած գիշեր տեղի ունեցած գլխուղեղի կաթվածից հետո: Այս մասին հաղորդում են իսայելական լրատվամիջոցները` տեղեկացնելով, որ 93-ամյա Պերեսը գտնվում է ծայրահեղ ծանր, սակայն կայուն վիճակում, բժիշկների նախաձեռնությամբ նրա մոտ «արհեստական կոմա» է հարուցվել:
Պերեսը 1994 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրն է, երկու անգամ զբաղեցրել է Իսրայելի վարչապետի, 2007-2014 թվականներին էլ՝ նախագահի պաշտոնը: