Մատչելիության հղումներ

Սարի թաղում անկարգությունների մեջ մեղադրվող Վահագն Ղումաշյանի նկատմամբ կալանքը վերացվել է


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, 29-ը հուլիսի, 2016թ․

2016 թվականի հուլիսի 29-ին ժամը 22:30-ի սահմաններում Երևանի Սարի թաղում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի այսօրվա որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազությունը:

Հիշեցնենք՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի օպերատոր 29-ամյա Վահագն Ղումաշյանի հարազատները պնդում են, որ նա ոչ միայն հուլիսի 29-ի լույս 30-ը գիշերը, այլև առհասարակ Սարի թաղում չի եղել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG