Ադրբեջանում ընդդիմությունը բողոքի ցույց է անցկացնում Իլհամ Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների դեմ՝ պնդելով, թե դրանք էլ ավելի են ամրապնդում բռնապետական կարգերն ու քաղաքական ճնշումները:
«Ոչ միապետությանը, վերջ թալանին կարգախոսով» հանրահավաքը կազմակերպել է Դեմոկրատական ուժերի դաշինքը՝ կոչ անելով ընտրողներին բոյկոտել սեպտեմբերի 26-ին նշանակված սահմանադրական հանրաքվեն:
Իշխանությունները այս անգամ արտոնել են հանրահավաքը՝ միաժամանակ զգուշացնելով, որ թույլ չեն տա սադրանքներ: