Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով, Սերժիկ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ։
Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, դադարեցվել են Ավետիսյանի՝ Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի լիազորությունները: