Մատչելիության հղումներ

Սարի թաղի գործով ևս մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել


Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․
Ոստիկանությունը Սարի թաղում ցրում է ցուցարարներին, Երևան, 29-ը հուլիսի, 2016թ․

Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) շարունակվող՝ հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում քրեական հետապնդում է հարուցվել ևս մեկ անձի՝ Ա. Կ.-ի, նկատմամբ:

ՀՔԾ հաղորդագրության համաձայն՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ դեպքերի ընթացքում Ա. Կ.-ն խոչընդոտել է իրեն տեսանկարահանող լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը՝ ջարդելով վերջինիս աշխատանքային գործիք հանդիսացող «Սոնի» ապրանքանիշի տեսախցիկը:

Այսպիսով, հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրգործի նախաքննության ընթացքում արդեն 7 անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

ՀՔԾ-ն հիշեցնում է, որ նույն քրեական գործով 6 անձանց մեղադրանքներ են առաջադրվել՝ առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, նրանցից 4-ի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG