Մատչելիության հղումներ

Աղվան Վարդանյան. Նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Կարեն Կարապետյանը


Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանի խոսքով, նոր վարչապետը 99 տոկոսով կլինի Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը։

«Այո, նոր մոտեցումներ, նոր որակ անհրաժեշտ է։ Արդեն 99.9 տոկոսով նշանակվելիք նոր վարչապետին՝ պարոն Կարապետյանին մենք գիտենք իբրև եռանդուն, ժամանակակից մտածողությամբ, բարդ խնդիրներ առաջադրելու, ձևակերպելու և լուծելու ընդունակ և լավ կազմակերպիչ՝ իր նախորդ աշխատանքային փորձառությամբ։ Հուսով ենք, որ նա՝ նոր վարչապետը, կկարողանա է՛լ ավելի համախմբել և կառավարության արդյունավետությանը նոր որակ հաղորդել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վարդանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG