Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու դիմումը, «Ազատության»-ը փոխանցեց Նազարյանի պաշտպան Լուսինե Սահակյանը։
Հուլիսի 31-ի առավոտյան Նազարյանը, հիշեցնենք, ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքից հրազենային վնասվածքով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Օգոստոսի 12-ն նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը և փոխադրելը։ Նազարյանը նույն օրը «Էրեբունի»-ից տեղափոխվել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։
Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, Նազարյանը առողջական խնդիրներ ունի։ Փաստաբանի խոսքով, դիպուկահարի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից հետո հեռացվել է իր պաշտպանյալի թոքի մի մասը:
Մանրամասներն՝ ավելի ուշ