Քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու ենթասպա Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները։
ՀՀ ՊՆ N զորամասի ենթասպայի դին հայտնաբերվել է երեկ ժամը 15:30-ի սահմաններում՝ զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրք տանող ճանապարհը կրճատող ժայռի տակ՝ քարափի մեջ, փոխանցում է Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Կատարվել են դեպքի վայրի և դիակի արտաքին զննություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Գեղամ Եղիազարյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրվի լրացուցիչ, ասված է հաղորդագրությունում: