Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ առանձնազրույցի ընթացքում վարչապետները գոհունակություն են հայտնել երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերությունների ընթացքից և անդրադարձել դրանց զարգացման հեռանկարներին:
Աբրահամյանը և Կվիրիկաշվիլին ընդգծել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության դրական դինամիկան և քննարկել առևտրատնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր:
Վարչապետների առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:
Մանրամասները՝ քիչ անց