Մատչելիության հղումներ

Ղուլյան․ Մոտ ենք սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելուն


Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Ղարաբաղում սպասվող սահմանադրական բարեփոխումներին, նշեց, որ մոտ մեկ շաբաթից «ամեն ինչ պարզ է լինելու»:

«Մենք շատ մոտ ենք սահմանադրական բարեփոխումների նախագիծը ներկայացնելու առումով, և կարծում եմ, որ մի շաբաթ, 10 օր հետո ամեն ինչ պարզ է լինելու: Ամեն ինչ կախված է մանրամասներից, որը, կարծում եմ ,մշակման փուլում է», - ասաց Աշոտ Ղուլյանը:

Հարցին՝ դա հնարավորություն կտա՞ գործող նախագահին վերընտրվել, Ղուլյանն արձագանքեց․ - «Այս պահին դրանք ժամանակավրեպ խոսակցություններ են, որովհետև նոր կառավարման համակարգին անցնելու ժամանակ մենք անպայման անցումային ինչ-որ մի փուլի անհրաժեշտություն ունենալու ենք, և այդ անցումային փուլը մեզ պետք է, որպեսզի կարողանանք անցնցում և քաղաքակիրթ անցում կատարել կառավարման նոր համակարգի: Գտնվելու են ճիշտ իրավական լուծումներ: Կարծում եմ, դա ո՛չ մեկ հոգու, ո՛չ էլ մեկ ատյանի որոշելու հարց է»:

Մոտ երկու շաբաթ առաջ ներկայացվել է նոր Սահմանադրության հայեցակարգը, որով Լեռնային Ղարաբաղն անցում է կատարում կառավարման նախագահական համակարգի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG