Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը այսօր կմասնակցի Մոսկվայում ՀԱՊԿ քարտուղարությունում կայանալիք «Մինչ 2020թ. ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համար զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի մասին» ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծի համաձայնեցման խորհրդատվական աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: