Լեհաստանի խորհրդարանի նախագահի հրավերով, Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը օգոստոսի 30-31-ը Վարշավայում կմասնակցի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների «Համերաշխություն և ինքնիշխանություն» խորագրով խորհրդարանական հանդիպմանը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Նաղդալյանը հանդես կգա Եվրոպական միության վերածննդին և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող ելույթով:
Այցի ընթացքում նախատեսված են նաև պաշտոնական հանդիպումներ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, Սեյմի նախագահ (մարշալ) Մարեկ Կուչինսկիի և Սենատի նախագահ (մարշալ) Ստանիսլավ Կարչևսկիի հետ: