Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը ողջունում է իր առաջնորդների ազատ արձակումը, պահանջում ազատել «բոլոր քաղբանտարկյալներին»


«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան, արխիվ

«Ժառանգություն» կուսակցությունը այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում ողջունում է «իր առաջնորդներ՝ Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի և Հովսեփ Խուրշուդյանի այս շաբաթ մինչդատական ազատ արձակելու փաստը»: Այդուհանդերձ, ընդդիմադիր կուսակցությունը հարկ է համարում նշել է, որ ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը շարունակում է մնալ ճաղերի հետևում:

«Բացի այդ, դատարանը ամբողջապես չի չեղարկել դատական գործերը, չնայած, որ քաղաքացիները մասնակցել են Սահմանադրությամբ լիազորված խաղաղ բողոքի ակցիաների, մեղադրող կողմը նրանց պարզապես ազատ է արձակել գրավի դիմաց՝ շարունակելով նրանց նկատմամբ հետապնդումը», - ընդգծում է «Ժառանգություն»-ը՝ շարունակելով․ - «Մինչդեռ, ոստիկանության կողմից ցուցաբերած դաժանության հարյուրավոր դեպքեր մնում են անպատիժ»:

«Ժառանգություն»-ը պահանջում է «հրաժարվել իր անդամների դեմ ներկայացրած շինծու մեղադրանքներից եւ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Անդրիաս Ղուկասյանին»:

«Այս քաղաքական հետապնդումը ստիպեց «Ժառանգությանը» կասեցնել իր ընտրարշավները Գյումրի և Վանաձոր քաղաքներում, որտեղ ավանդաբար կուսակցությունն ունեցել է էական աջակցություն», - ասված է հայտարարությունում:

Հիշեցնենք, երեկ գրավի դիմաց ազատ արձակվեց «Ժառանգության» վերջին կալանավորված անդամը՝ Հովսեփ Խուրշուդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG