Քիչ առաջ վերաքննիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի հայցը, որով պահանջվում էր չեղյալ համարել առաջին ատյանի դատարանի որոշումն ու վերացնել կալանքը:
Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը «Ազատության» հետ զրույցում «քաղաքական» որակեց վերքննիչի որոշումն ու հայտնեց, որ այն բողոքարկելու են վճռաբեկ դատարանում: