Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում ընդունվեց համաներում հայտարարելու որոշումը


ԼՂ ԱԺ շենքը Ստեփանակերտում, արխիվ
ԼՂ ԱԺ շենքը Ստեփանակերտում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովը այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում ընդունել է համաներում հայտարարելու մասին որոշումը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու առաջարկը, հիշեցնենք, ներկայացրել էր նախագահ Բակո Սահակյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի մամուլի ծառայությունը, նիստին ներկա բոլոր 28 պատգամավորները կողմ են քվեարկել որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահին:

Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին սովորաբար հայտարարվում է համաներում, ու սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:

«25-րդ տարեդարձը մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին: Այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- հայտարարել է Ղուլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG