Քիչ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, 1 մլն դրամի գրավի դիմաց, «Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանն ազատ արձակվեց:
Ավելի վաղ զանգվածային անկարգությունների մեջ մեղադրվող Խուրշուդյանը դատարանի որոշմամբ դատապարտվել էր երկամսյա կալանքի: