Նոր ուսումնական տարվա կապակցությամբ, Երևանի Օրբելի, Ավետ Ավետիսյան, Նաիրի Զարյան, Ռուբինյանց, Տիգրան Պետրոսյան, Արտաշիսյան և Զաքարիա Քանաքեռցու փողոցների դպրոցամերձ ճանապարհահատվածներում օգոստոսի 30-ից տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի արագությունը, ինչպես նախկինում, աշխատանքային օրերին ժամը 8-ից մինչև ժամը 18-ը կսահմանվի 40կմ/ժ` 60կմ/ժ-ի փոխարեն, և այդ հատվածներում առկա լուսանկարահանող-արագաչափ սարքերը կշահագործվեն նշված նոր ռեժիմով: Այդ մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Նոր ուստարվա կապակցությամբ Երևանի մի շարք փողոցներում տրանսպորտի թույլատրելի արագությունը կնվազեցվի
Ուղիղ հեռարձակում