Մատչելիության հղումներ

Ռուզաննա Եղնուկյանին հարվածելու գործը կարճվել է


Ռուզաննա Եղնուկյան, 23-ը օգոստոսի, 2016թ.
Ռուզաննա Եղնուկյան, 23-ը օգոստոսի, 2016թ.

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Կարո Եղնուկյանի կնոջը՝ Ռուզաննա Եղնուկյանին Մաշտոցի պողոտայում հարվածելու գործը, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է, «Ազատության»-ը փոխանցեց Ռուզաննա Եղնուկյանը։

Մարտի 24-ին ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ, հիշեցնենք, ոստիկանությունը ուժ էր կիրառել փողոցը փակած ցուցարարների նկատմամբ, գետնին ընկած Եղնուկյանի ճակատը վնասվել էր:

Ռուզաննա Եղնուկյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ամիսներ շարունակ քննվող գործով այդպես էլ որևէ կասկածյալ չհայտնաբերվեց։

«Ասում են` չկա ոչ մեկը, որ կոնկրետ ասեն, որ ինքն է։ Կան տեսագրություններ, որտեղ չի երևում, թե ով է հարվածում, բայց ոտքի հարվածը երևում է», - ասաց Եղնուկյանը՝ շարունակելով. - «Կարճվեց, որովհետև պետք է կարճվեր, ինչպես քաղաքական հնչեղություն ստացած գործերը, որտեղ որ իրենք մեղավոր են։ Ո՞ր մի գործն է, որ չի կարճվում, կամ դատապարտվում է նա, ով այդ հանցանքը չի կատարել»։

Ռուզաննա Եղնուկյանն ասաց, որ գործը կարճելու որոշումը կբողոքարկեն վերաքննիչ ատյանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG