Վրաստանում ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվող Վլադիմիր Ռուխաձեն անժամկետ հացադուլ է սկսել: Այս մասին լրագրողներին հայտնել է նրա փաստաբան Նինո Մախարաձեն:
«Նախնական կալանավորման մասին որոշումն այնքան ոչ օբյեկտիվ էր, այն այնքան է զայրացրել Վլադիմիր Ռուխաձեին, որ նա որոշել է հայտարարել անժամկետ հացադուլ, քանի դեռ գործով չի կայացվել օբյեկտիվ որոշում»,- «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ նշել է Մախարաձեն:
Նրա խոսքով, Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշումը՝ ահաբեկչության գործով անցնող մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց սահմանելու մասին, բողոքարկվելու է 48 ժամվա ընթացքում:
Հիշեցնենք, օգոստոսի 20-ին Վրաստանում 7 մարդ է ձերբակալվել, նրանցից 5-ին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչություն կազմակերպելու հոդվածով: Ըստ վրաց իրավապահների՝ հանցավոր խումբը ծրագրում էր պայթեցել Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը: