Մատչելիության հղումներ

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտի հիմնելու շուրջ․ վարչապետ


Հայ-իրանական սահմանին ազատ տնտեսական գոտու հիմնումը նոր հնարավորություն կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար: «Բազե-2016» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Սոչիում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների վերջին հանդիպման ընթացքում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հայ-իրանական սահմանին՝ Մեղրիի տարածաշրջանում, ազատ տնտեսական գոտի հիմնելու մասին: Սա շատ կարևոր ծրագիր է, որը զարգացման նոր հնարավորությունն է բացում մեր տնտեսության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է վարչապետը:

«Այդ տնտեսական գոտին լինելու է Մեղրիի տարածաշրջանում: Գիտեք, որ մեր առաջնահերթ խնդիրներից է նաև տարածաշրջանային զարգացումը, և տնտեսական գոտու հիմնումը էականորեն կնպաստի Մեղրիի տարածաշրջանի զարգացմանը: Կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբացվեն նոր հնարավորություններ»,- ասել է վարչապետը:

Նա նաև հավելել է, որ ծրագիրը հնարավորություն կտա Իրանի, Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկություններ հիմնել ազատ տնտեսական գոտում, արտադրություն կազմակերպել և առանց մաքսատուրքերի արտահանել դրանք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG