Վերաքննիչ դատարանն ասյօր մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Թորոս Թորոսյանի կալանքը վերացնելու կամ գրավի դիմաց խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները:
Թորոսյան մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելը և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը և փոխադրելը։
Թորոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իր պաշտպանյալը մեղքը չի ընդունում և պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
«Ազատության» հարցին, թե Թորոսյանը քաղաքական հետապնդմա՞ն է ենթարկվում, Սիմոնյանը պատասխանեց, որ մասամբ այո, որովհետև նախաքննական մարմինը չի նշում, թե կոնկրետ ինչ գործողություն է արել իր պաշտպանյալը։