Մատչելիության հղումներ

Դատարանը բավարարեց Ղուկասյանի՝ նիստին ներկա գտնվելու միջնորդությունը, նիստը հետաձգվեց


Անդրիաս Ղուկասյան, արխիվ
Անդրիաս Ղուկասյան, արխիվ

Վերաքննիչ դատարանն այսօր բավարարեց «Ոտքի Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի և նրա փաստաբանների միջնորդությունը և թույլատրեց ընդդիմադիր գործչին ներկա գտնվել դատական նիստին։ Անդրիաս Ղուկասյանի ներկայությունը նիստին ապահովվելու համար դատարանը հետաձգեց խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննությունը մինչև օգոստոսի 24-ը։

Երեկ, հիշեցնենք, Ղուկասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը խափանման միջոց կալանքը փոխելու հարցի քննության մեկնարկին միջնորդություն ներկայացրեցին դատարան՝ առաջարկելով նիստին ապահովել նաև Ղուկասյանի ներկայությունը։

Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է հուլիսի 29-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո, երբ ոստիկանությունը հատուկ միջոցների կիրառմամբ ցրեց «Սասնա ծռեր»-ի աջակիցների երթը։ «Ոտքի՛, Հայաստան» շարժման անդամը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG