«Սասնա ծռեր» խմբի անդամ, «Միայնակ գայլ» մականվամբ Արայիկ Խանդոյանը պաշտպանի միջոցով հայտարարություն է տարածել բանտից։
Խանդոյանի հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Արդեն երրորդ օրն է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի (Քրեակատարողական հիմնարկի) վարչակազմը և ՀՔԾ-ն (Հատուկ քննչական ծառայությունը) չեն ցանկանում հաստատել իմ լիազորագիրը, որի միջոցով իմ վստահված անձը պետք է Ծաղկահովիտ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում կազմակերպի իմ թեկնածության առաջադրումը, որի վերջնաժամկետը լրանում է օգոստոսի 19-ին»։
«Հայտարարում եմ, որ իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդման փաստին իշխանություններն ավելացնում են ևս մեկ ապօրինի քայլ՝ խոչընդոտելով իմ ընտրական իրավունքի իրացմանը», - գրել է Խանդոյանը՝ շարունակելով. - «Այսպիսի պայմաններում, երբ ողջ իշխանությունը գործում է օրենքից դուրս, առարկայազուրկ է որևէ պահանջ ներկայացնել օրինականության հաստատման վերաբերյալ։ Գործող իշխանությունները, որի գործելաոճը մարդկանց իրավունքների ամենօրյա ոտնահարումն է, իրավունք չունի ղեկավարելու Ազատ Անկախ Հայաստանը»։
Արայիկ Խանդոյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ պատանդ վերցնելու և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, կրելու և փոխադրելու մեջ։
Մանրամասները՝ տե՛ս այստեղ