Լեռնային Ղարաբաղ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:
Ըստ Ղարաբաղի նախագահի կայքէջի, հանդիպմանը, որին մասնակցել են Ղարաբաղի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Ղարաբաղի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր: