Մատչելիության հղումներ

Վերաքննիչը հետաձգեց Արամ Մանուկյանի կալանքը փոխելու հարցի քննությունը


Արամ Մանուկյանի հայրը՝ Պավել Մանուկյանը, ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.
Արամ Մանուկյանի հայրը՝ Պավել Մանուկյանը, ՊՊԾ գնդի տարածքում՝ ասուլիսի ժամանակ, 23-ը հուլիսի, 2016թ.

Այսօր Վերաքննիչ դատարանը հետաձգեց «Սասնա ծռեր»-ի անդամ Արամ Մանուկյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցի քննությունը։

Նիստից հետո պաշտպան Ինեսսա Պետրոսյանը լրագրողներին փոխանցեց, որ «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող պաշտպանյալին դատարան չէին բերել, իրենք միջնորդեցին դատարանին՝ ապահովել Արամ Մանուկյանի ներկայությունը, ինչից հետո դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստն ու այն անցկացնել նրա ներկայությամբ։

Դատական նիստը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի՝ օգոստոսի 23-ին։

Նշենք, որ Արամ Մանուկյանն ու նրա հայրը՝ «Սասնա ծռեր»-ի անդամ Պավել Մանուկյանը մեղադրվում են շենք-շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու մեջ։

Ինեսսա Պետրոսյանը նաև նշեց, որ այսօր ժամը 17-ին տեղի կունենա Պավել Մանուկյանի վերաքննիչ բողոքի քննարկումը։

Պաշտպանները պահանջում են ազատ արձակել նրանց՝ պնդելով, որ «հայր ու որդի ենթարկվում են քաղաքական հետապնդման»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG