Մատչելիության հղումներ

«Ժառանգության» փոխնախագահն իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդում է որակում


Արմեն Մարտիրոսյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը «Նուբարաշեն» քկհ-ից դուրս գալիս, 17-ը օգոստոսի, 2016թ․
Արմեն Մարտիրոսյանը հարցազրույց է տալիս «Ազատության»-ը «Նուբարաշեն» քկհ-ից դուրս գալիս, 17-ը օգոստոսի, 2016թ․

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ազատ արձակվեց գրավի դիմաց: Դատարանը գրավի չափը սահմանեց 1 միլիոն դրամ:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից դուրս գալով՝ «Ազատության» հետ զրույցում Մարտիրոսյանը ապօրինի որակեց իրեն ներկայացված մեղադրանքը:

«Այս քրեական գործն ամբողջովին շինծու, ապօրինի է, այդ թվում և իմ գործընկերների նկատմամբ», - ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Իր նկատմամաբ հարուցված քրեական գործը Արմեն Մարտիրոսյանը քաղաքական հետապնդում համարեց՝ նշելով, որ պատճառը իր քաղաքական գործունեությունն է:

Արմեն Մարտիրոսյանը, «Ժառանգության» անդամներ Հովսեփ Խուրշուդյանը և Դավիթ Սանասարյանը, ինչպես նաև Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում են հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

«Իմ գործընկերները բոլորը զբաղվել են խաղաղ ակցիա կազմակերպելով», - ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով․ - «Ես կարծում եմ, որ Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ որևէ քաղաքական գործիչ իր օրինականան քաղաքական գործունեության համար ճաղերի հետևում չհայտնվի թեկուզ կես ժամ, թեկուզ մեկ րոպե: Հայաստանը պետք է լինի երկիր, որտեղ ոստիկանությունը պետք է ոչ թե քաղաքացիներին ահաբեկի, բռնաճնշումներ իրականացնի, բառիս բուն իմաստով, ահաբեկչական չասեմ, բայց պատժիչ գործողություն իրականացնի ժողովրդի նկատմամբ, այլ ինքը պետք է ընդամենը օրինականությունը պահպանի: Որևէ դեպքում Հայաստանը չպետք է լինի երկիր, որտեղ իշխանության, բարձրագույն ղեկավարության սխալների, բացթողումների, կոռուպցիայի պատճառով ոստիկանները և ժողովուրդը միմյանց դեմ դուրս գան: Հայաստանի համար դա շքեղություն է այլևս: Բոլորդ գիտեք մենք ինչ ճգնաժամային իրավիճակում ենք գտնվում: Մենք այլ ճանապարհ չունենք, քան երկրում արմատական փոփոխություն իրականացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG