Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝ րոպեներ առաջ կալանավայրից ազատ արձակվեց «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա խափանման միջոց կալանքը՝ փոխարինվեց գրավով: Գրավի չափը դատարանը 1 միլիոն դրամ էր սահմանել:
Մարտիրոսյանը մեղադրվում է հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: