Մատչելիության հղումներ

Շահեն Հարությունյանը հացադուլ հայտարարեց՝ պահանջելով «ազատ արձակել քաղբանտարկյալներին»


Շահեն Հարությունյան, 17-ը օգոստոսի, 2016 թ․
Շահեն Հարությունյան, 17-ը օգոստոսի, 2016 թ․

«Ազատության հրապարակից տուն չեմ գնալու, մինչև որոշակի արդյունքներ չտեսնեմ»,- ասում է Շահեն Հարությունյանը։

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն այսօր հայտարարեց, որ Ազատության հրապարակում հացադուլ է սկսում։

«Ազատության» հետ զրույցում նա ասաց, որ այդ կերպ պահանջում է ազատ արձակել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր բանտերում են հայտնվել իրենց քաղաքական հայացքների, իշխանություններին քննադատելու համար։

«Մինչև այս ամսվա 20-21-ը հաստատ մնալու եմ հացադուլի մեջ։ Դրանից հետո արդեն, կախված իրավիճակից, ես կկողմնորոշվեմ՝ դուրս գալ հացադուլից, թե շարունակել»,- ասաց Շահեն Հարությունյանը՝ շարունակելով՝ «Ծայրահեղ քայլ է իմ արածը, դա հասկանում եմ, բայց ստեղծվեց մի իրավիճակ, որն էլ հնարավոր չէ հանդուրժել։

Մի հոգով ցույց անելն ավելի անիմաստ կլինի, քան հացադուլ անելը։ Ես ուզում եմ այդ անտարբերությունը ջարդել ժողովրդի մեջից, ցանկանում եմ այդ կարծրատիպերը կոտրել, որ «վերջ պայքարը մեռել է»։ Մի խոսքով ես այստեղ եմ, Ազատության հրապարակից տուն չեմ գնալու, մինչև որոշակի արդյունքներ չտեսնեմ»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG